Ոչ մեծ ընկերության գլխավոր հաշվապահը ստիպված է զբաղվել բազմապիսի գործերով` սկսած վճարման հանձնարարականների և հաշիվ ապրանքագրերի պատրաստումից մինչև հարկային և հաշվապահական հաշվետվությունների կազմում: Քիչ չէ այն ժամանակը, որ նա ծախսում է հարկային տեսչությունում, բանկերում և այլ հիմնարկներում, չկարողանալով խուսափել գործող բյուրոկրատական ապարատից: Այդ դեպքում ընկերությունը վճարում է գլխավոր հաշվապահին, որպես բարձրակարգ աշխատողի, մինչդեռ նա կատարում է մեծ որակավորում չպահանջող, սակայն ժամանակատար աշխատանք: Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, աշխատողների նպատակաուղղված և պարբերաբար վերապատրաստումը, նորագույն հաշվապահական ծրագրերի կիրառումը հնարավորություն են ընձեռում Ֆինթաքս ընկերության հաճախորդներին կրճատել իրենց ծախսերը:
Վստահելով իրենց հաշվապահության վարումը Ֆինթաքս ընկերությանը, կազմակերպությունները`
Կարևոր փաստ է նաև այն, որ Ֆինթաքս ընկերության ներքին վերահսկողության շնորհիվ, բոլոր հաշվետվություններն անցնում են լրացուցիչ ստուգման փուլ բացառելու սխալները, հարկային վճարումների ավել կամ պակաս լինելը: