Անհատ ռիելթորները կբերվեն հարկային դաշտ. նոր օրենսդրական նախաձեռնություն
2023 թվականի օգոստոսին ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն հանրային քննարկման է դրել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ոլորտում օրենսդրական դաշտի ստեղծումը նպատակ ունի բարձրացնել ռիելթորական ծառայությունների որակը, անհատ ռիելթորներին բերել հարկային դաշտ և բարձրացնել ոլորտում գործողների պատասխանատվության մակարդակը։
Օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ է մտնելու ոչ շուտ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը։
Օրենքի նախագծի համաձայն՝ ռիելթորները և ռեալթորական կազմակերպությունները ռեալթորական գործունեությամբ կարող են զբաղվել միայն համապատասխան որակավորում/ լիցենզավորում և հաշվառում ստանալուց հետո։
Թեմայի շուրջ զրուցել ենք Banali.am-ի մասնագետների հետ։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր զարգացած երկրներում ռիելթորությունը լիցենզավորված կամ առնվազն որոշակի կարգավորում ունեցող գործունեություն է, որոշ երկրներ էլ կարգավորումներն ընդունելու ճանապարհին են։
Այս ոլորտում օրենսդրական դաշտի առկայությունը հատկապես կարևոր է փողերի լվացման դեմ պայքարի, ստվերի կրճատման, որակյալ ծառայությունների մատուցման, հետևանքների կանխարգելման, ոլորտում ռեալտորի իմիջի վերասահմանան և մի շարք այլ տեսանկյուններից։,
Նշենք, որ նախագիծը դեռևս ակտիվ լրամշակման փուլում է, ուստի վաղ է կոնկրետ դրույթի մանրամասներին անդրադառնալը, քանի որ այն կարող է վերջնական տարբերակում տեղ չգտնել առհասարակ կամ առնվազն ոչ այն բովանդակության կամ լրիվությամբ, ինչ այժմ։ Սակայն հստակ է, որ Օրենքը կարգավորում և սահմանում է մի շարք դրույթներ, թե ռեալտորների, թե այն կազմակերպությունների համար, ուր նրանք գործունեություն են ծավալում։
Նախագծով ռիելթորի որակավորում կկարողանա ստանալ միայն այն անձը, որը կհանձնի լիազոր մարմնի՝ կողմից կազմակերպված որակավորման քննությունը։ Բացի այն, որ ռիելթորը պետք է քննություն հանձնի, կլինեն նաև կոնկրետ պայմաններ, որոնց պետք է բավարարի ռիելթորը, օրինակ՝ աշխատանքային փորձի և/կամ բարձրագույն կրթության առումով։ Կսահմանվեն որակավորումից զրկման պայմանները ևս:
Քննարկվում է նաև համապատասխան գործառույթների պարագայում կազմակերպությունների գործունեության պարտադիր ապահովության դրույթի և նվազագույն դրույքաչափի սահմանման հարցը։
Օրենքի դրույթները խախտելու համար կսահմանվի վարչական պատասխանտվության շրջանակ թե՛ ռիելթորների, թե՛ ռիելթորական կազմակերպությունների համար:
Օրենքի նախագիծը հասանելի է edraft հարթակում և այս պահին հերթական աշխատանքային շրջափուլում է: Ցանկացած հետաքրքրվող կարող է ծանոթանալ և բարելավումներ առաջարկել։
«Ողջունելի և հուսադրող է , որ Կադաստրի կոմիտեն բաց է համագործակցության համար, մենք ինքներս էլ սերտ համագործակցում ենք»,- նշում են Banali.am-ի մասնագետները: «Այդ առումով սա, ցավոք քիչ պատահող, բայց պետական և մասնավոր սեկտորների երկխոսության լավագույն օրինակներից է, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ օրենքը ոչ թե թղթի վրա, այլ «կենդանի» և արդյունավետ կլինի և իսկապես կնպաստի ոլորտի կարգավորմանն ու կայացմանը։
Ինչպես ցանկացած ոլորտում ցանկացած կարգավորման դեպքում կա «Over-regulation»-ի պոտենցիալ ռիսկ, որը պետք է գրագետ ձևով զսպվի օրենքի մշակման և իրագործման վաղ փուլերում։ Այդ առումով հիմա շատ պատասխանատու և ջանքատար շրջան է բոլորիս համար՝ հստակ աշխատանք տանելու, հղկելու, որպեսզի նշված նպատակներին հասնելու ճանապարհին/ արդյունքում չստացվի այնպես, որ ոլորտն այնքան սեղմվի, որ ստվերը, հակառակը, ավելի ընդլայնվի, որ մինչ այժմ առանց այդ էլ, անկախ օրենքից էլ,առաջադեմ և բարեխիղճ կազմակերպությունները, աշխատողները տուժեն»։
www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը: Ընդ որում, անշարժ գույքի առուվաճառքի դեպքում գործում է ընդամենը 1% միջնորդավճար։ Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:
Աղբյուրը՝ https://news.am/