Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։
ՊԵԿ-ից -ին հայտնում են, որ միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200 000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200 000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։
ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը՝ NEWS.am