Գլխավոր Նորություններ Գերմանիան Հայաստանին կաջակցի 84,6 մլ եվրոյով. էկոնոմիկայի նախարար

Գերմանիան Հայաստանին կաջակցի 84,6 մլ եվրոյով. էկոնոմիկայի նախարար

Նոյեմբեր 22, 2023

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84,6 մլն եվրոյի աջակցություն՝ դրամաշնորհների եւ վարկերի տեսքով, որոնք կուղղվեն միջնակարգ մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաեւ նոր ծրագրերի իրականացմանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքների հիման վրա, նոյեմբերի 22-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ստորագրվել է արձանագրություն բանակցությունների արդյունքների հիման վրա, որոնք առաջինն էին 2014-ից հետո։ Գերմանիայի հետ համագործակցությունը պետք է Հայաստանին մոտեցնի էներգաանկախությանը, ինչը շատ կարեւոր է տնտեսական զարգացման համար, նշել է նախարարը։

Համագործակցությունը միջնակարգ մասնագիտական կրթության ոլորտում պետք է օգնի լրացնել թափուր տեղերը մի քանի տասնյակ հազարով։ Գերմանիան աջակցություն կցուցաբերի նաեւ համայնքների մակարդակով կառավարման արդյունավետ համակարգերի ներդրման գործում»,- ասել է Քերոբյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում բացվել է Գերմանական միջազգային համագործակցության պաշտոնական ներկայացուցչություն (GIZ) եւ Զարգացման գերմանական բանկի ներկայացուցչություն (KfW)։

«KfW-ն Հայաստանում իրականացրել է մոտ 1 մլրդ եվրոյի ծրագրեր, ֆինանսավորում է «Էլեկտահաղորդումների կովկասյան ցանց» խոշոր ծրագիրը։ Արդիականացվում են Հայաստանի էլեկտրահաղորդագծերը։ Զարգացման գերմանական բանկը տրամադրել է  Կապսի ջրամբարի կառուցման համար վարկ, աշխատանքներն արդեն տարվում են»,- նշել է նա։

Քերոբյանն ավելացրել է, որ գերմանական կողմը հետազոտություն է իրականացրել ջրածնի արտադրության գործում։ «Կարծում եմ՝ տարեվերջին կառավարությանը կներկայացնենք որոշման նախագիծը»,- ասել է նախարարը։

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Գերմանիայի ապրանքաշրջանառությունը երեք տարում եռապատկվել է։

Աղբյուրը՝ https://news.am/