Ընկերության Գրանցում

ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մատուցում է ընկերությունների հիմնադրման ծառայություններ:
ՀՀ-ում առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների առավել տարածված կազմակերպաիրավական տեսակը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է՝ ՍՊԸ: ՀՀ-ում ՍՊԸ կարելի է հիմնադրել գտնվելով ՀՀ-ում կամ արտասահմանում՝ հեռակա կապ հաստատելով «ՖինԹաքս» ընկերության հետ: ՀՀ-ում ՍՊԸ-ի հիմնադրման համար անհրաժեշտ է ընդամենը 3 աշխատանքային օր, իսկ հավելյալ պետական վճարի պարագայում՝ 1 աշխատանքային օր:
ՍՊԸ գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1․ Հիմնադիրների որոշում (արձանագրություն) ՍՊԸ-ի հիմնադրման վերաբերյալ: Այս որոշմամբ (արձանագրությամբ) հիմադիրները պետք է նշանակեն տնօրեն, հաստատեն ընկերության անվանումը, հասցեն, կանոնադրությունը, կանոնադրական կապիտալի մեծությունը և այլն:
2․ Ընկերության կանոնադրություն՝ հաստատված հիմանդիրների կողմից: Գոյություն ունի նաև կառավարության կողմից հաստատված ստանդարտ կանոնադրության ձև, որը ընտրելու դեպքում ընկերության գրանցումը դառնում է ավելի դյուրին և արագ:
3․ Հիմանդիրների անձնագրերի պատճենները (օտարերկրյա քաղաքացիների դեպքում, անհրաժեշտ է անձնագրի թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ):
4․ Տնօրենի կամ ղեկավարի անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում, անհրաժեշտ է անձնագրի թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ):Եթե հիմադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա, նաև պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճեները՝ նոտարական վավերացմամբ և թարգմանությամբ:
5․ Հեռակա գրանցման դեպքում նաև լիազորագիր ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության աշխատակցի անունով:
Արտասահմանյան ծագման որոշ փաստաթղթեր անհրաժեշտ են ափոսթիլով հաստատված:
Ընկերության կանոնադրության և հիմնադիրների որոշման (արձանագրության) փաստաթղթերը կարող են պատրաստվել մեր աշխատակիցների կողմից: