Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձավ Եվրոպական HOTREC ասոցիացիայի և «Hotelstars» միության անդամ
Եվրոպական հյուրընկալության մասնագիտական HOTREC ասոցիացիան և “Hotelstars” union-ը («Հոթելսթարս» միություն (ՀՍՄ)) իրենց 5-րդ Ընդհանուր ժողովում ընդունել են Հայաստանին որպես նոր անդամ: Հայաստանը երրորդ եվրոպական երկիրն է Կովկասում, որը միացել է HOTREC-ին և ՀՍՄ-ին՝ Ադրբեջանից և Վրաստանից հետո։ Դիտորդի կարգավիճակով Հայաստանը կկարողանա մասնակցել կազմակերպությունների հանդիպումներին, խորը պատկերացում կազմել Եվրոպայում հյուրանոցների ներդաշնակեցված դասակարգման վերաբերյալ և այսուհետ ակտիվորեն մասնակցել տեխնիկական քննարկումներին:
«Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանին եվրոպական աստղային ընտանիքում և ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել մեր շարքերը այս կերպ: Համբավը, որն այժմ վայելում է ՀՍՄ համակարգը Եվրոպայի սահմաններից դուրս, տպավորիչ է: Այն ուժեղացնում է մեզ հատկապես այն փուլում, երբ մենք կանգնած ենք մեր չափանիշների նորացված կատալոգի վերանայման խնդրի առջև, ինչը մենք նախաձեռնել ենք մեր վերջին Ընդհանուր ժողովի ժամանակ»,- ընդգծել է ՀՍՄ նախագահ Մարկուս Լյութեն։
«HOTREC ընտանիքի համար պատիվ է ողջունել նոր անդամների։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ մեր աշխատանքին Եվրոպական հյուրընկալության հետագա ամրապնդման համար։»,- նշել է HOTREC ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Մարի Օդրենը։
Հայաստանը նույնպես գոհունակություն է հայտնել իր ընդգրկման վերաբերյալ. «Մեր տեսլականն է հասնել եվրոպական չափանիշներին մեր ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դրանցից մեկը հյուրանոցների դասակարգման համար Hotelstars Union-ի Եվրոպական ներդաշնակեցված չափանիշներն են: Միանալով HOTREC-ին ու ՀՍՄ-ին և նաև կարողանալով ակտիվորեն մասնակցել հանդիպումներին և աշխատանքային խմբերին որպես դիտորդ՝ մենք կարող ենք ամեն ինչ պատրաստել հաջորդ տարի Հայաստանում համակարգի ներդրման համար»,- ՀՍՄ ընդհանուր ժողովի ժամանակ ընդգծեց Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի նախագահ Միքայել Մայրապետյանը։
Ներկայումս Հայաստանի կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի, համագործակցելով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ, մշակում է նոր օրինագիծ հյուրանոցների դասակարգման նոր համակարգի վերաբերյալ, որտեղ ասոցիացիան կզբաղվի ոլորտի չափանիշների սահմանմամբ, հյուրանոցների դասակարգմամբ և հավաստագրմամբ: HOTREC-ին և «Հոթելսթարս» միությանն անդամակցության շնորհիվ մենք ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության և իր նկատմամբ վստահության հսկայական խթան և մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք միանում են միջազգային համադրելի և վստահելի չափանիշների այս համակարգին», – եզրափակեց Միքայել Մայրապետյանը: