Գլխավոր Նորություններ Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Դեկտեմբեր 19, 2024

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը՝  երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Աղբյուրը՝ https://news.am/arm/