Հաշվապահական Ծառայություններ
ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության մատուցած հաշվապահական ծառայությունները ներառում են՝
1. Հաշվապահական հաշվառման վարում։
2. Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և հանձնում։
3. Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական քաղաքականության մշակում։
4. Հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն։
5. Բյուջեյի պլանավորում։
ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը հաշվապահական ծառայությունների մատուցումը կազմակերպում է երկու եղանակով`
1. Իր գրասենյակից:
Սա նախատեսված է այնպիսի ընկերությունների համար, որոնք կարիք չունեն հաշվապահի մշտական ներկայության: Այս դեպքում ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության աշխատակիցը պարբերաբար, ըստ պահանջի, այցելում է տվյալ ընկերություն, ներկայացնում և զեկուցում տնօրենին կատարված աշխատանքի մասին, քննարկում այլ կարևոր հարցեր, կատարում հաշվապահական փաստաթղթերի հավաքագրում և տեղեկացնում ապագայում վճարվելիք հարկային պարտավորությունների չափը:
2. Ապահովելով իր աշխատակցի (հաշվապահի) ներկայությունը տվյալ կազմակերպությունում:
Այս դեպքում մեր հաշվապահը, մշտապես գտնվելով ձեր ընկերությունում, կատարում է հաշվապահության հետ կապված բոլոր ընթացիկ աշխատանքները, իսկ հաշվետվությունների կազմումը, հանձնումը և առավել պատասխանատու այլ աշխատանքները կատարվում են մեր գրասենյակում: