Գլխավոր
Նորություններ
ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճի տեմպը 2022-ի հունվար-հուլիսին 50 տոկոսի է հասել. Վոլվաչ
ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճի տեմպը 2022-ի հունվար-հուլիսին 50 տոկոսի է հասել. Վոլվաչ
Եթե այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ապրանքաշրջանառությունը 42 տոկոս էր կազմում, ապա հունվար-հուլիսին աճի տեմպը մոտ 50 տոկոսի է հասել։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Դա, ըստ նրա, մոտ 1.6 միլիարդ դոլարից ավելի է։
Փոխնախարարն անդրադարձել է նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին։
Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բացասական կանխատեսումներին՝ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- շտապել է նշել
Վոլվաչը՝ այդ ցուցանիշը չափազանց ուշագրավ համարելով։