Շահերի պաշտպանություն
ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը հարկային ստուգումների ընթացքում կատարում է հետևյալ գործառույթները՝
1․ Ուսումնասիրում է ստուգվող կազմակերպության գործունեության ոլորտը և հստակեցնում հաշվապահական հաշվառման քաղաքականությունը։
2․ Բացահայտում է գոյություն ունեցող հաշվապահական խնդիրները (եթե այդպիսիք առկա են) և առաջարկում լուծումներ։
3․ Հանդիսանալով ստուգվող կազմակերպության լիակատար ներկայացուցիչը՝ ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը պարտավորվում է պատասխանել հարկային տեսուչների գրավոր և բանավոր հարցադրումներին, պատրաստում և տրամադրում ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
4․ Վիճելի հարցերի առաջացման դեպքում դիմում է պետական մարմիններին և ստանում պաշտոնական պարզաբանում։
5․ Ապահովում է ստուգման բնականոն ընթացքը՝ ընդունելով ստուգումն իրականացնող անձանց սեփական գրասենյակում։