Օգոստոսին Հայաստան է այցելել մոտ 260 000 զբոսաշրջիկ, զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս․ նախարար
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ այս տարվա օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 000։ Գրառման մեջ ասվում է․
«Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։
Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։
Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»։
Ըստ նախարարի հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել 1.03 մլն զբոսարշջիկ, ինչը 160 000-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (870 000)։
Նշված ժամանակահատվածում Հայաստան եկած զբոսաշրջիկների 45%-ը եկել է Ռուսաստանից, 9%-ը՝ Վրաստանից, 7%-ը՝ Իրանից, 3%-ը՝ ԱՄՆ–ից և 1%-ը՝ Գերմանիայից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 60 տոկոսը տղամարդիկ են։
Աղբյուրը՝ https://news.am/arm/