2022 թ․ Հայաստանին հաջողվել է 1 տրլն 926 մլրդ դրամ հարկ հավաքել․ ՊԵԿ ղեկավար
Հայաստանում 2022 թվականին հաջողվել է 1 տրլն 926 մլրդ դրամ հարկ հավաքել, ինչը 339 մլրդ դրամով ավելի է, քան 2021 թվականին։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2022 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026) կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, 2022 թվականին մոտ 8,5 մլրդ դրամ անվանական ՀՆԱ-ի պայմաններում փաստացի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 22,7 տոկոս։
Այս ցուցանիշը, ինչպես նշեց ՊԵԿ ղեկավարը, գործնականում մնացել է անփոփոխ։