Главная Նորություններ Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

26 декабря, 2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում՝ ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:

Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շր-ջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Աղբյուրը՝ https://news.am/arm/