Главная Նորություններ Առաջին եռամսյակում ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը 12.2 տոկոսով աճել է

Առաջին եռամսյակում ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը 12.2 տոկոսով աճել է

26 апреля, 2023

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 3 ամսում՝ 1.4 տոկոսով:

Շինարարության ծավալներում ևս աճ է նկատվել․ այս տարվա 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առեւտուրն աճել է 21 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 22,9 տոկոսով:

Առաջին 3 ամիսներին արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 2 անգամ:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 392.59 դրամ: