Главная Նորություններ Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար բանկային գաղտնիքի հասանելիություն կպահանջվի. Ֆիննախ

Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար բանկային գաղտնիքի հասանելիություն կպահանջվի. Ֆիննախ

6 декабря, 2022
Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար առանձին դեպքերում պահանջվում է բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ բանկային գաղտնիքի սահմանափակ հասանելիությունը, գլոբալացմանը զուգընթաց, միտում է դառնում։ «Քաղաքացիները տեղափոխվում են այլ երկիր՝ պահպանելով իրենց երկրի քաղաքացիությունը։ Այսինքն՝ նրանք հաշվետու են մնում նրան, այդ թվում եւ հարկային հայտարարագրերի տեսքով։ Այս առնչությամբ երկրները պետք է իրենց ռեզիդենտների եկամուտների մասին հուսալի տվյալներ ստանան, եւ Հայաստանը չի կարող  հեռու մնալ նշված միտումներից։ Այնուամենայնիվ, պետք է մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վնասի քաղաքացիներին եւ պետությանը»,- ասել է Պողոսյանը։