Главная Նորություններ Գերմանիայի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 600 մլն եվրոն. մանրամասնում է էկոնոմիկայի նախարարը

Գերմանիայի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 600 մլն եվրոն. մանրամասնում է էկոնոմիկայի նախարարը

2 марта, 2023

Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 500 մլն եվրոն։ Այս մասին մարտի 2-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Միջազգային համագործակցության գերմանական հանրույթի տեղի գրասենյակների (GIZ)  եւ Զարգացման գերմանական բանկի (KfW) ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ արտահանման ծավալը կազմել է 100 մլն եվրո (հիմնականում ալյումինի գլանաթիթեղ եւ տեքստիլ), իսկ ներմուծումը՝ 450 մլն եվրո (շինարարական եւ գյուղատնտեսական տեխնիկա, խոշոր տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ եւ այլ ապրանքներ վերամշակող արդյունաբերության համար)։ Նախարարն ավելացրել է, որ Գերմանիայից ապրանքների ներմուծումը նպաստում է որակական փոփոխությանը Հայաստանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Նրա խոսքով՝ Գերմանիայից Հայաստան ներմուծումն ավելացել է երկու անգամ, իսկ արտահանումը Հայաստանից Գերմանիա՝ 30 տոկոսով։

Քերոբյանը նշել է, որ երկրներն անցած տարի ստորագրել են 116 մլն եվրոյի համաձայնագրեր։

«Ձեռք են բերվել երկրների միջեւ համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ։ Շուտով այս ուղղությամբ կտեսնենք ավելի ակտիվ քայլեր։ Նախանշված են երկու խոշոր ծրագրեր Զարգացման գերմանական բանկի (KfW) հետ, կան նաեւ փոքր եւ միջին բիզնեսի, գյուղատնտեսության ֆինանսավորման, աշխատողների որակավորման բարձրացման եւ շատ այլ ծրագրեր»,- ավելացրել է նախարարը։