Главная Նորություններ ԵՄ-ում ուսումնասիրում են պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունը ՀՀ-ից եւ Ղազախստանից ՌԴ արտահանման աճի պատճառով

ԵՄ-ում ուսումնասիրում են պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունը ՀՀ-ից եւ Ղազախստանից ՌԴ արտահանման աճի պատճառով

24 февраля, 2023

ԵՄ-ն եւ նրա դաշնակիցները հետաքննում են դեպի Ռուսաստանի հարեւաններ արտահանման կտրուկ աճը՝ փորձելով կանխել Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցներից ընկերությունների խուսափելը:

ԵՄ պատժամիջոցների նորանշանակ ներկայացուցիչ Դեւիդ Օ’Սալիվանը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ առեւտրի զգալի աճը հարցեր է առաջացնում այն մասին, թե չեն մտնում արդյոք երկիր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները «հետնամուտքով»: