Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է լավագույնը Հարավային Կովկասում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ճանաչվել է «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» եւ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»՝ ըստ Global Banking & Finance Awards հեղինակավոր ամսագրի։
Ինչպես տեղեկացրել են բորսայի մամուլի ծառայությունում, այս մրցանակները կարեւորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում, ինչպես նաեւ բորսայի շարունակական զարգացմանն ու նորարարություններին միտված ջանքերը: «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում» մրցանակը հաստատում է AMX-ի կայուն գործունեությունը, ներդրողների վստահությունը եւ կապիտալի շուկայի հասանելիության բարելավմանն ուղղված քայլերը, մինչդեռ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա» կոչումը շեշտադրում է AMX-ի զարգացման դինամիկան, նոր ֆինանսական գործիքների ներդրումը բորսայում եւ այդպիսով լայն հնարավորությունների ընձեռումը ներդրողներին եւ թողարկողներին:
2024թ. AMX-ն արձանագրել է շուկայի զգալի աճ։ Նախորդ տարում ընդհանուր շուկայական արժեքը հասել է 4.1 տրիլիոն ՀՀ դրամի, իսկ բոլոր շուկաներում արձանագրվել է առեւտրի ծավալների եւ կնքված գործարքների թվի աճ։ Այս հաջողություններին նպաստել են արտարժույթի առեւտրային հարթակի վերագործարկումը եւ նոր թվային ներդրումային լուծումների ներդրումը։
աղթողների ընտրությումը հիմնված է այն հետազոտությունների վրա, որոնք իրականացվել են ճյուղային վերլուծաբանները, բանկային խորհրդատուները։
Աղբյուրը՝ https://news.am/