Մեր մասին


ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին:
Կազմակերպության գործունեությունը ուղղված է հաշվապահական, հարկային և այլ ֆինանսական ծառայությունների մատուցմանը: Իր գործունեության ընթացքում«ՖինԹաքս Ըքաունթինգ»ընկերությունը մասնագիտացել է կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և դրանց հարկային խորհրդատվության մատուցման մեջ, սակայն բարձր հմտությամբ իրականացնում է նաև այլ ծառայություններ:
Ընկերության որակավորված մասնագետները բավարարում են տնտեսության տարբեր ոլորտներում գործող հարյուրավոր ընկերությունների պահանջները մեր գրասենյակից կամ տեղումմասնակցելով ֆինանսական փաստաթղթերի ստեղծման և հավաքագրման ողջ ընթացքին: Անձնակազմը համալրված է բարձր որակավորում ունեցող հաշվապահներով, աուդիտորներով, աշխատակազմի կառավարման մասնագետներով և իրավաբաններով: Տարին մեկ անգամ բոլորն անցնում են վերապատրաստում
ծանոթանալու առկա օրենսդրական փոփոխություններին:
Համախմբելով որակավորված և բազմաքանակ աշխատակազմ` ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը ստանձնում է փոքր, միջին և խոշոր կազմակրպությունների հաշվապահության վարումը: