Գլխավոր Հաշվապահական Ծառայություններ

Հաշվապահական Ծառայություններ

ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության մատուցած հաշվապահական ծառայությունները ներառում են՝     

1. Հաշվապահական հաշվառման վարում։

2. Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և հանձնում։

3. Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական քաղաքականության մշակում։

4. Հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն։

5. Բյուջեյի պլանավորում։

ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերությունը հաշվապահական ծառայությունների մատուցումը կազմակերպում է երկու եղանակով`

1. Իր գրասենյակից: 

Սա նախատեսված է այնպիսի ընկերությունների համար, որոնք կարիք չունեն հաշվապահի մշտական ներկայության: Այս դեպքում ՖինԹաքս Ըքաունթինգ ընկերության աշխատակիցը պարբերաբար, ըստ պահանջի, այցելում է տվյալ ընկերություն, ներկայացնում և զեկուցում տնօրենին կատարված աշխատանքի մասին, քննարկում այլ կարևոր հարցեր, կատարում հաշվապահական փաստաթղթերի հավաքագրում և տեղեկացնում ապագայում վճարվելիք հարկային պարտավորությունների չափը:

2. Ապահովելով իր աշխատակցի (հաշվապահի) ներկայությունը տվյալ կազմակերպությունում: 

Այս դեպքում մեր հաշվապահը, մշտապես գտնվելով ձեր ընկերությունում, կատարում է հաշվապահության հետ կապված բոլոր ընթացիկ աշխատանքները, իսկ հաշվետվությունների կազմումը, հանձնումը և առավել պատասխանատու այլ աշխատանքները կատարվում են մեր գրասենյակում: