Home Նորություններ Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանի 2023-2024 թթ. տնտեսական աճի կանխատեսումը

Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանի 2023-2024 թթ. տնտեսական աճի կանխատեսումը

August 26, 2022

Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչեւ 2022-ի վերջը բավականին բարձր կլինի, 2023-2024 թթ. տնտեսության աճ է սպասվում՝ մոտ 4 տոկոսի մակարդակում։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)՝ երկրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

«2022 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 11 տոկոսով, ինչը երկրում սպառողական աճի արդյունք է։ Ծառայությունների ոլորտն աճել է գրեթե 20 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ մինչեւ 10 տոկոս։ Այդ երկու ոլորտներն ապահովել են ՀՆԱ-ի մոտ 80 տոկոսը։

Երկրում զբոսաշրջիկների թվի կրկնակի աճ  է նկատվում, այդ թվում՝ Ռուսաստանից (2.5 անգամ)։ Հայաստանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 550 հազարը, ինչը կազմում է Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսը։

Բացի այդ, երկու ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ռեկորդային մակարդակ է գրանցվել, մայիսին՝ 260 մլն դոլար, հուլիսին՝ արդեն մոտ 460 մլն դոլար։ Հատկանշական է, որ միջին ամսական եկամուտը 2021 թ. կազմել է մոտ 70 միլիոն դոլար: Այսինքն՝ ցուցանիշն աճել է 6 անգամ։

Հայաստանում սպառողական ակտիվությունը կշարունակվի այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, ինչը կնպաստի տնտեսության ընդհանուր աճին»,- ասաց Կուզնեցովը։

Աղբյուրը՝ https://news.am/arm/