Home Նորություններ Հայաստանում կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը

Հայաստանում կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը

November 17, 2022

Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ժամանակն է։ Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում «Նվազագույն աշխատավարձի չափի» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Բարձրացումը, ինչպես նշեց, փոխնախարարը, նախատեսվում է հաջորդ տարվանից։ Առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացնել մինչեւ 75 հազար դրամ։ Տվյալ նախաձեռնությունը, Սարգսյանի խոսքով, բխում է Կառավարության գործողությունների ծրագրից։

«Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել ինչպես ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնպես էլ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տվյալների բազաների վերլուծության արդյունքները։ Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 2023 թվականի հունվարի 1-ից»,- պարզաբանեց փոխնախարարը։