Գլխավոր Նորություններ Կառավարությունը վավերացրեց «ԵԱՏՄ–ի շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը

Կառավարությունը վավերացրեց «ԵԱՏՄ–ի շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը

Օգոստոս 11, 2022

ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11–ի նիստում որոշվեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։

Ըստ նախագծի հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայություն¬ների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագրով նախատեսված է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում աուդիտորա-կան ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմա-կեր¬պությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

Աղբյուրը՝ NEWS.am