Գլխավոր Նորություններ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը․ Վահան Քերոբյան

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը․ Վահան Քերոբյան

Օգոստոս 5, 2022

Ամբողջապես անկանխկին անցնելու ճանապարհը բարդ է, սակայն այն պետք է անցնել, հակառակ դեպքում՝ մենք կմնանք ցածր արտադրողականություն եւ վատ կառավարում ունեցող ընկերությունների բազմության մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կենտրոնական բանկի քաղաքականությանը, իհարկե, համաձայն եմ, քանի որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները, եւ մեր ընկերությունները կանխիկից հրաժարվելու քաղաքականություն պետք է որդեգրեն։ Կանխկիով աշխատող ընկերություններն ի սկզբանե ոչ թափանցիկ են։ Երբ մենք խոսում են մրցունակության, արտադրողականության մասին, ապա թափանցիկ աշխատանքը դրա կարեւոր նախապայմաններից է, որի շնորհիվ ընկերությունները կարող են իրենց աշխատանքում ներգրավել տաղանդավոր մարդկանց, ձեւավորել թափանցիկ որոշումների ընդունման համակարգ։ Որոշ գործիքներ կան, որոնց համաձայն չեմ, սակայն մենք պարբերաբար քննարկումների մեջ ենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի այն հարցերը, որոնք անհնար են այս պահին անկանխիկով լուծել, փորձենք լուծել։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխկիի դարաշրջանը, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել աշխարհի շատ երկրներում»,- նշեց նախարարը։

Աղբյուրը՝ NEWS.am