Գլխավոր Նորություններ Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

Օգոստոս 17, 2022

Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության եւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։

Միշուստինը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները եւ օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղըզստան) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը։

Աղբյուրը՝ NEWS.am