Գլխավոր Նորություններ Պետությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կթարմացնեն իրենց սարքավորումները եւ որակյալ կադրեր կներգրավեն

Պետությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կթարմացնեն իրենց սարքավորումները եւ որակյալ կադրեր կներգրավեն

Օգոստոս 4, 2022

Մենք առաջարկում ենք մշակող արդյունբերության ոլորտի ընկերություններին թարմացնել իրենց սարքավորումները եւ հոսքագծերը, եւ կառավարությունը պարտավոր է սուբսիդավորել ֆինանսական ծախսերի մի մասը, այսինքն վարկային կամ լիզինգի տոկոսները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կառավարության որոշումներից մեկում փոփոխություններին:

«Արդեն ունենք 200-ից ավելի շահառու եւ 11 մլրդ դրամից ավելի կնքված գործարք: Բայց խոշոր գործրքները դեռ առջեւում են: Այս ծրագիրը թույլ է տալիս մինչեւ 140 մլրդ դրամի նոր սարքավորումներ ձեռք բերել եւ կառավարությունը 3-3,5  տարի ֆինանսավորում է վարկային կամ լիզինգի տոկոսները: Մեր առաջարկած փոփոխությունը բաղկացած է երկու մասից. Առաջինը, մենք արդեն եղած ծրագիրը առաջարկում ենք ընդլայնել եւ ներառել նոր ոլորտներ: Այդ ոլորտներն են՝ մշակող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվություն եւ կապ, շինարարություն, փոխադրում եւ պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն եւ բնակչության սպասարկում:

Ծրագրի հաջորդ հատվածը վերաբերում է ընկերություններում բարձրակարգ մասնագետների ներգրավմանը: Մենք նկարագրել ենք այն ընկերությունները, որտեղ աշխատած մարդկանց համարել են բարձրակարգ մասնագետներ: Նման մասնագետների ներգրավելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է  իրենց աշխատավարձի 20 տոկոսը: Եթե ընկերությունները ներգրավում են գիտության դոկտորների, կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը: Իսկ եթե նրանք նաեւ դասավանդում են նաեւ համալսարաններում, ապա հմալսարանի կողմից վճարված աշխատավարձի 70 տոկոսն ենք պատրաստ սուբսիդավորել»,-ասաց Վահան Քերոբյանը:

Աղբյուրը՝ NEWS.am