Home Նորություններ Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար բանկային գաղտնիքի հասանելիություն կպահանջվի. Ֆիննախ

Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար բանկային գաղտնիքի հասանելիություն կպահանջվի. Ֆիննախ

December 6, 2022
Բնակչության եկամուտների մասին հայտարարագրերի ստուգման համար առանձին դեպքերում պահանջվում է բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ բանկային գաղտնիքի սահմանափակ հասանելիությունը, գլոբալացմանը զուգընթաց, միտում է դառնում։ «Քաղաքացիները տեղափոխվում են այլ երկիր՝ պահպանելով իրենց երկրի քաղաքացիությունը։ Այսինքն՝ նրանք հաշվետու են մնում նրան, այդ թվում եւ հարկային հայտարարագրերի տեսքով։ Այս առնչությամբ երկրները պետք է իրենց ռեզիդենտների եկամուտների մասին հուսալի տվյալներ ստանան, եւ Հայաստանը չի կարող  հեռու մնալ նշված միտումներից։ Այնուամենայնիվ, պետք է մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վնասի քաղաքացիներին եւ պետությանը»,- ասել է Պողոսյանը։